Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանցիներս չենք նեղանա, հանգիստ թողեք այդ մարդկանց

Երևանցիներս չենք նեղանա, հանգիստ թողեք այդ մարդկանց
24.03.2014 | 15:42

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքը տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.

Երևանցիներս չենք նեղանա, հանգիստ թողեք այդ մարդկանց:
Օղակաձև զբոսայգու Վարդանանց փ. 15/4 հասցեում գտնվող կիսակառույցի վերաբերյալ հանձնարարականը ժամկետ չունի


Այսօր, մարտի 24-ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ միայն Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են բացօթյա ապօրինի առևտրի 28 դեպք ու կազմել են արձանագրություններ: Սա նշանակում է, որ այդքան մարդ տուգանվել է բավական չի, նրանց թույլ չեն տալիս իրականացնել փողոցային առևտուր: Բոլորս գիտենք, Երևանի քաղաքապետը նույնպես, որ հիմնականում օրվա հացի խնդիր ունեցող տարիքով մարդիկ են զբաղվում նման առևտրով: Որքան էլ իսկապես տգեղ լինի երևույթը, կարծում եմ երևանցիներս չենք նեղանա, եթե այդ մարդկանց հանգիստ թողնեք:
Երևանում կան շատ ավելի տգեղ երևույթներ, որոնց համար ոչ մեկը չի պատժվում, օրինակ՝ Օղակաձև զբոսայգու Վարդանանց փ. 15/4 հասցեում գտնվող կիսակառույցը, որը նախագծային էական խախտումներով կառուցվել էր «Մանկական զվարճալիքների կենտրոն» ու «Լենա Թովմասյան» ՍՊ-ի կողմից և դրա հետևանքով փլուզվել էր 2012թ. հոկտեմբերի 25-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից 16.07.2013 թ. ստացել է շինարարական նոր թույլտվություն ու կառուցապատողի կողմից շինարարական աշխատանքները դեռևս չեն վերսկսվել: Չափազանց տգեղ են այդ շինարարության հետքերը՝ ժանգոտված, սևացած, ցցված սյուներ, կարծես երկրաշարժի տխուր հետքեր լինեն: Ըստ մարտի 18-ին ինձ հասցեագրված և քաղաքապետի խորհրդականի կողմից ստորագրված նամակի, քաղաքապետարանի կողմից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին առաջարկվել է կամ նշված տարածքում վարձակալի կողմից կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ իրականացնել, կամ լուծել տարածքի վարձակալության պայմանագիրը: Նշեմ, որ սա քաղաքապետի հանձնարարականն է, որը, որքան էլ տարօրինակ է, կատարման ժամկետ չունի: Յուրաքանչյուր գործակարգավարականի ժամանակ սպասում եմ, որ զեկուցվի այդ հանձնարարականի մասին, սակայն՝ ապարդյուն:
Գործակարգավարականում կրկին անդրադարձ եղավ դպրոցներում դրամահավաքի երևույթի բացառման հանձնարարականին, որին իհարկե անձամբ դեմ եմ, եթե դրա նպատակը որևէ մեկին նվերի տեսքով կաշառք տալն է: Իմ խորին համոզմամբ, ծայրահեղ է հնչում հանձնարարականը, որովհետև մանկապարտեզներում և դպրոցներում կան միջոցառումներ, որոնք առանց ծնողների միջոցով կամավոր դրամահավաքի չեն իրականանա, ավելին՝ նման դեպքերում մանկապարտեզի և դպրոցների տնօրենները խստորեն կքննադատվեն: Սակայն այս երևույթը չի վերանա, քանի դեռ մի քիչ ավելի բարձր մակարդակում շատ ընդունված և պահանջված է դրամահավաքը, և դրա վերացման մասին իրավունք ունեն բարձրաձայն խոսել միայն այն պաշտոնյաները, ովքեր չեն օգտվում անօրինական դրամահավաքից:
Հարգելի երևանցիներ, ուշադիր եղեք, քաղաքապետի կողմից խստորեն դատապարտվեց քաղաքացիների նամակների պատասխաններն ուշացնելու երևույթը և հանձնարարվեց համապատասխան վարչությունների պետերին նկատողություն հայտարարել նույնիսկ մեկ վայրկյան ուշացնելու դեպքերում, իսկ կրկնվելու դեպքում. «նրանք կլքեն պաշտոնը», ասաց պարոն Մարգարյանը:

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ